Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում
![Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում](up/article/big/picture_16689.jpg)
Պարուրաձև համակարգչային տոմոգրաֆիան (ՊՀՏ) ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս իրականացնել բարձր տեղեկատվական ոչինվազիվ հետազոտույուններ:
Համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) սենյակում իրականացվում է գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի խոռոչի, հետորովայնային տարածության, փոքր կոնքի, անոթների, քիթ-կոկորդ-ականջ (ЛОР) օրգանների, կմախքի ոսկրերի, ողնաշարի և այլ օրգանների ախտորոշիչ հետազոտություններ: Անհրաժեշտության դեպքում, ախտորոշման ճշգրտությունը բարձրացնելու նպատակով, կատարվում է հետազոտություն ներերակային ցայտուներանգությամբ (կոնտրաստային), այդ թվում բոլյուսային (արագ ընդունում անմիջապես հետազոտությունից առաջ):
Ախտորոշման տվայլ մեթոդը արդյունավետ կիրառվում է տարբեր օրգաններում բարորակ և չարորակ նորագոյացություններ հայտնաբերելու, դրանց բնույթը պարզելու նպատակով, որոշելու տարածվածության աստիճանը, անոթավորումը և այլն:
Նյարդաբանության և նյարդավիրաբուժության մեջ բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիան (ԲՊՀՏ) անփոխարինելի է հեմոռագիկ և իշեմիկ ինսուլտների (ուղեղային արյունաշրջանառության սուր խանգարումներ) ժամանակ ախտահարված օջախի ծավալի և բնույթի ճշգրտման, գանգուղեղային վնասվածքների (գանգի կոտրվածք, վնասում, արյունազեղում) վաղ և ուշացած հետևանքների բացահայտման համար, գլխուղեղի ուռուցքային գոյացությունների, ողնաշարի դեգեներատիվ փոփոխությունների (միջողային սկավառակների (աճառների) արտափքումների (պրոտրուզիա) և ճողվածքների) հայտնաբերման համար և այլն:
ՊՀՏ-ն լայնորեն և արդյունավետ կիրառվում է վիրաբուժական և թերապևտիկ հիվանդությունների ախտորոշման, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ախտորոշման մեջ և այլն:
Համակարգչային տոմոգրաֆիայի մեթոդը թույլ է տալիս հետազոտել` գլուխը և գլխուղեղը, քթի հավելյալ ծոցերը, ծնոտները, պարանոցը, ողնաշարը (ողերի մարմինը և աճառը), կրծքավանդակի օրգանները (թոքերը և միջնորմը), որովայնի խոռոչը և առանձին օրգանները` լյարդը, լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը, փայծաղը, հետորովայնային տարածությունը, մակերիկամները, երիկամները, միզածորանները, փոքր կոնքի օրգանները (միզապարկ, շագանակագեղձ, արգանդ, ձվարաններ, ուղիղ աղիք), ոսկրերը և հոդերը:
ՊՀՏ-ն թույլ է տալիս իրականացնել հիվանդի կարճատև և անցավ ախտորոշիչ հետազոտում:
Ախտորոշման բաժանմունքում տեղադրված է Siemens ընկերության Somatom Emotion տոմոգրաֆ: Ներերակային ցայտուներանգային հետազոտությունները կատարվում են բարձրորակ ոչիոնային յոդ պարունակող ցայտուներանգային պատրաստուկներով` Օմնիպակ, Օպտիրեյ և Ուլտրավիստ:
ՀՏ կաբինետն աշխատում է շուրջօրյա:
ՀՏ անցկացման ցուցումներ`
Գլխուղեղ
- Սուր ներգանգային արյունազեղման կասկած (վնասվածքային և ոչվնասվածքային ծագման)
- Ուղեղային արյունաշրջանառության սուր խանգարում
- Սուր ենթաոստայնային (սուբարախնոիդալ) արյունազեղում
- Զարկերակաերակային անևրիզմայի (անոթալայնանքի) կասկած
- Գլխուղեղի և ուղեղաթաղանթների առաջնային, երկրորդային և կրկնվող ուռուցքների կասկածներ
- Երեխաների մոտ գլխուղեղի զարգացման արատներ
- Օջախային բորբոքային պրոցեսներ (թարախակույտ (աբսցես), գրանուլյոմա և այլն)
Ակնակապիճներ
- Ակնակապիճների և գանգաակնակապիճային շրջանի ծավալյանի գոյացություններ
- Անհայտ պատճառագիտության էկզոֆթալմ
- Վնասվածքներ
Դիմային գանգ
- Հավելյալ ծոցերի բորբոքային հիվանդություններ
- Հավելյալ ծոցերի ուռուցքային հիվանդություններ
- Վնասվածքներ
- Ատամային պատվաստների վիրահատությունների պլանավորում
Կրծքավանդակ
- Թոքեր և թոքամիզ
- Տարածված (դիսեմինացված)պրոցեսներ թոքերում
- Թոքերում առաջնային ուռուցքի կասկած
- Հիվանդի մոտ չարորակ նորագոյացության առկայության դեպքում թոքերում և թոքամզում թաքնված մետաստազների հայտնաբերում
- Ռենտգենային հետազոտության տվյալներով թոքամզի ուռուցքի կասկած
- Թոքերի վիճակի գնահատում ենթադրյալ ուռուցքային ծագման թոքամզային զանգվածային ներթորանքի (էքսուդադտ) ժամանակ
- Ավշային համակարգի հիվանդություններ` ավշահանգույցների ենթադրյալ ախտահարումով
Որովայնի խոռոչի օրգաններ
- Վնասվածքային պատռվածքի, արյունահոսության կասկած
- Ճարպային հեպատոզի և հեմոքրոմատոզի ախտորոշում
- Ենթաստամոքսային գեղձի հիվանդության (ուռուցքներ, բշտեր (կիստա)) կասկած
- Որովայնի խոռոչի առաջնային և երկրորդային նորագոյացություններ
- Որովայնի խոռոչի ազատ և պարկավորված ներթորանքի տարբերակիչ ախտորոշում
Հետորովայնային տարածության օրգաններ
- Աորտայի որովայնային հատվածի անևրիզմա (լայնանք)
- Հետորովայնային տարածությունում ուռուցքի կասկած
- Հետորովայնային թարախակույտ, հեմատոմա
- Հետորովայնային ավշահանգույցների ախտահարում հեմոբլաստոզի ժամանակ
- Մետաստազներ հետորովայնային ավշահամգույցներում
Երիկամներ
- Երիկամի ուռուցքի կասկասծ
- Չգործառնող երիկամ ըստ ռենտգենային-ռադիոմիջուկային (ռադիոնուկլեիդային) հետազո¬տության տվյալների
- Երիկամի վնասվածք
- Միզաքարային հիվանդություն
Փոքր կոնքի օրգաններ
Կոնքային շրջանի ծավալային գոյացություններ
ՀՏ անցկացման հակացուցումներ`
- Բացարձակ հակացուցումներ չկան
- Հարաբերական հակացուցումներ`
- հղիություն
- հիվանդի ընդհանուր ծանր վիճակ
- հիվանդի ոչնույնական (ոչադեկվատ) վարքագիծ:
Ցայտուներանգային ուժեղացման ժամանակ բացարձակ հակացուցում է յոդպարունակող պատրաստուկների նկատմամբ բարձր զգայնության առկայությունը:
Հղիության ժամանակ` կիրառում միայն կենսական ցուցումներով (նորմայում պատրաստուկը չի անցնում արյուն-ընկերքային պատնեշը): Հատուկ զգուշավորություն է պահանջվում երիկամային ֆիլտրացիայի նվազման և լյարդի գործունեության խանգարումների դեպքում:
Հիվանդների նախապատրաստումը ՀՏ անցկացման`
Հետազոտության անվանում | Հիվանդի նախապատրաստում |
|
Նախապատրաստում չի պահանջվում |
Որովայնի խոռոչի օրգաններ և հետորովայնային տարածություն | Փոքր կոնքի օրգաններ 6-8 ժամ քաղցած վիճակ հետազոտությունից առաջ: Չծխել, մաստակ չծամել: Պատրաստել լուծույթ` 2 սրվակ (40մլ) յոդ պարունակող ցայտուներանգ նյութ (76% ուրոգրաֆինը նոսրացնել 2 լիտր ջրում (նյութով սրվակները և լուծույթը պահել մութ տեղում: 1) 1լ ստացված լուծույթից խմել հետազոտությունից 14-12 ժամ առաջ: 2) 500մլ լուծույթից խմել հետազո¬տությունից 1.5-1 ժամ առաջ: 3) Լուծույթի մնացած մասը` 500մլ խմել անմիջապես հետազոտությունից առաջ (բժշկի հրահանգով): |
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3 Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59785_3930238.jpg)
Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...
![](images/calendar.png)
![Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3 Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59783_9453033.jpg)
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
![](images/calendar.png)
![Հինգ հարց ճառագայթային բուժման մասին. oncology.am Հինգ հարց ճառագայթային բուժման մասին. oncology.am](up/article/small/file_44600_101987.jpg)
1. Ի՞նչ է ճառագայթային բուժումը
Ճառագայթային բուժումը բարձր էներգիայի իոնացնող ճառագայթների կիրառումն է տարբեր...
![](images/calendar.png)
![Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն. ultraimaging.am Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն. ultraimaging.am](up/article/small/file_38320_1821918.jpg)
Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել երկու ձեռքերի երակների և զարկերակների վիճակը, հետազոտել անոթներում, դեպի օրգաններ և հյուսվածքներ արյան հոսքի...
![](images/calendar.png)
![Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am](up/article/small/file_30007_4308403.jpg)
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...
![](images/calendar.png)
![ՆԱԻՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ. Ռադիոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայում ՆԱԻՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ. Ռադիոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայում](up/article/small/file_25205_6889672.jpg)
Մեր հյուրն է Էրեբունի բժշկական կենտրոնի ռենտգեն բաժանմունքի վարիչ Նաիրա Վազգենի Մինասյանը, ում հետ քննարկեցինք ժամանակակից ստոմատոլոգիայի բնագավառում ռադիոլոգիային և ռադիոախտորոշմանը վերաբերող հրատապ հարցեր...
![](images/calendar.png)
![Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը](up/article/small/picture_19475.jpg)
Էնդոգեն ցիկլոտրոն իոնոռեզոնանսը, որը հիմնված է Աբրահամ Լիբոֆի և Կառլ Բլեկմանի հայտնագործությունների հիման վրա, մագնիսական թերապիայի լավագույն տարատեսակ է՝ գերթույլ հաճախականությամբ և ինտենսիվությամբ...
![](images/calendar.png)
Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդները կարելի է բնորոշել որպես XXI դարի բժշկություն և հայտնի է վեգետատիվ ռեզոնանսային թեստ անունով։ Այն բժշկական նոր տեխնոլոգիա է, որի շնորհիվ` թեստային համակարգով...
![](images/calendar.png)
![Կոմպյուտերային տոմոգրաֆիա Կոմպյուտերային տոմոգրաֆիա](up/article/small/file_13759_7067288.jpg)
Կոմպյուտերային տոմոգրաֆիա -մեթոդն առաջարկելեն Գոտֆրի Հաունսֆիլդը և Ալան Կորմակը 1972թ., որոնք այս մեթոդի մշակման համար արժանացել ոն Նոբելյան մրցանակի...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYAVasLK' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384